Open: Mon.-Fri. - 11:00-17:00, Sat. - 11:00-16:30
Sponsor:
Back to all Events

Այսօր մեր տոնն է

Friday, 01-06-2018

Հունիսի 1-ին ՝ ժամը 11:00-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի և Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները կհյուրընկալվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՝ նկարելու, երգելու, պարելու, միասին նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Գեղանկարների թեման սոցիալական արդարությունն է, հավասար իրավունքները, հնարավորությունները։ Միջոցառման ընթացքում կենտրոնի վոկալ խմբի սաները՝ Փոքրիկ նաիրյանները և Նաիրյան վոկալ անսամբլը համատեղ կկատարեն հայ ավանդական, մանկական երգեր։ Այնուհետև միասին կնկարենք՝ հենց այդ պահին նույնպես իրացնելով երեխաների՝ ստեղծագործելու, կրթություն ստանալու, մշակութային կյանքով ապրելու իրավունքը…
Նաիրյան վոկալ անսամբլ- Nairyan Vocal Ensemble

  • Type: Համերգներ
  • Time: 01-06-2018 - 11:00 - 13:30
  • Venue:Aram Khachaturyan Museum
  • Duration:2 hr 30 min

Aram Khachaturian Museum © 2023. All Rights Reserved. | Developed by Urban Events