Open: Mon.-Fri. - 11:00-17:00, Sat. - 11:00-16:30
Sponsor:
Back to all Events

Լուսաննա Գրիգորյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես

Saturday, 26-09-2015

Սեպտեմբերի 26-ին,ժամը 13:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերի շրջանակում տեղի կունենա Երևանի Սևադա արվեստանոցի սան Լուսաննա Գրիգորյանի (12 տարեկան) գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:
Լուսաննան ընկերուհու՝ Թորոյան Ինեսայի հետ մայիսի 16-ին մասնակցել է տուն-թանգարանի «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագրին, որի ընթացքում Արամ Խաչատրյանի հնչյունների տրամադրությամբ ստեղծված աշխատանքը ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում գրավեց առաջին հորիզոնականը: Տուն-թանգարանը, որպես խրախուսանք, Լուսաննային հնարավորություն ընձեռեց տուն-թանգարանի դահլիճում
բացելու անհատական ցուցահանդեսը:

  • Type: Համերգներ
  • Time: 26-09-2015 - 13:00 - 13:00

Aram Khachaturian Museum © 2023. All Rights Reserved. | Developed by Urban Events