Open: Mon.-Fri. - 11:00-17:00, Sat. - 11:00-16:30
Sponsor:
Back to all Events

Կրթական ծրագրերի սրահի բացում

Tuesday, 01-09-2020

Սեպտեմբերի 1-ին՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ժամը՝ 13:00-ին, տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՍՐԱՀԻ բացումը:
ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՄԱՆՑԸ:
ՀԱՃԵԼԻ ՄԻՋԱՎԱՅՐԸ՝ ՄԵԶՆԻՑ, ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՁԵԶՆԻՑ:
Տուն-թանգարանում երկար տարիների ընթացքում իրականացվող կրթական ծրագրերի շարքը կհամալրվի նոր, հետաքրքիր նախագծերով:
Կրթական ծրագրերն են՝
«Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում»
«Ինչպես են ստեղծվում երաժշտական գործիքները»
«Ճամփորդենք Խաչատրյանի հետ»
«Ճանաչենք երաժշտական ժանրերը»
«Լեզուներ և մշակույթ»
«Երաժշտական կինոթատրոն»
«Հնչյուններ և գույներ»
«Բալետի աշխարհում»
«Մեր Խաչատրյանը»
«Դպրոցին հյուր»
Կրթական ծրագրերը կիրականացվեն խստորեն պահպանելով ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման թանգարանի այցելուների սպասարկման կանոնները:
Կրթական ծրագրերի մասնակիցների առավելագույն քանակը 5-ն է:
Մուտքը՝ դիմակներով և ժպիտներով:
Մասնակցությունը՝ պարտադիր նախնական պայմանավորվածությամբ: Մանրամասների համար՝
093 236267, 077 583005:

Kid Friendly

  • Type: Համերգներ
  • Time: 01-09-2020 - 13:00 - 15:00
  • Venue:Aram Khachaturyan Museum
  • Duration:2 hr

Aram Khachaturian Museum © 2023. All Rights Reserved. | Developed by Urban Events