Open: Mon.-Fri. - 11:00-17:00, Sat. - 11:00-16:30
Sponsor:
Back to all Events

«Նվիրում հայ զինվորին» / «Dedication to the Armenian soldier»

Thursday, 21-04-2016

«Նվիրում հայ զինվորին» – այս խորագիրն է կրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը՝ 19:00-ին: Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր): Ծրագրում ընդգրկված են հայ կոմպոզիտորների, որոնց ծննդյան 95-ամյակը լրանում է այս տարի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
Համերգը բարեգործական է և հասույթը կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորված զինվորականներին:
Մուտքն ազատ է:

  • Type: Համերգներ
  • Time: 21-04-2016 - 19:00 - 19:00
  • Venue:Aram Khachaturyan Museum

Aram Khachaturian Museum © 2023. All Rights Reserved. | Developed by Urban Events