Ծանոթություն մուլտֆիլմերում հնչող դասական ստեղծագործություններին, ուղեկցվում է խաղով:
Ծանոթություն լարային երաժշտական գործիքների ստեղծման ընթացքին և առանձնահատկություններին, ուղեկցվում է ինտերակտիվ խաղով:
Տարիքը՝ 5-12:
Բջջային հավելվածի ու խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան՝
- Ծանոթանալ Արամ Խաչատրյանի համերգային շրջագայություններով այցելած երկրների քարտեզագրությանը , ինչպես նաև երեխաները հնարավորություն ունեն ստանալ հետաքրքիր տեղեկություն տվյալ երկրների մասին և կիսվել սեփական տեղեկություններով՝ ինտերակտիվ խաղի միջոցով
- Լսել բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ` 4 լեզուներով, Արամ Խաչատրյանի հանդիպումների մասին 20-րդ դարի անվանի մարդկանց հետ:
Տարիքը՝ 12-ից բարձր:
Խաղի միջոցով ծանոթություն մի քանի երաժշտական ժանրերին, հատկապես այն ժանրերին, որոնցում ստեղծագործել է Արամ Խաչատրյանը:
Տարիքը՝ 5-12:
Լեզուների խմբակ, որի ընթացքում 3 լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն) միջոցով ծանոթանում ենք մշակույթի որևէ ոլորտի հետ, քննարկում ենք հետաքրքիր հարցեր՝ ըստ տվյալ թեմայի, դիտում ենք տեսաֆիլմեր, ուղեկցվում է իներակտիվ խաղով:
Տարիքը՝ 12-ից բարձր:
Կինոդիտում` երաժշտական թեմաներով:
Տարիքը՝ 5-12:
Մասնակիցները նկարում են Ա. Խաչատրյանի երաժշտության ուղեկցությամբ:
Առանց տարիքային սահմանափակման:
Որևէ բալետի դիտում, քննարկում, խաչբառ:
Տարիքը՝ 14-ից բարձր:
7 այցելություն, որոնք ներառում են նկարչություն, պար, երգ, դասական երաժշտություն, ինտերակտիվ էքսկուրսիա, զրույցներ, խաչբառ:
Տարիքը՝ 4-6:
Այցելություն դպրոցներ՝ նախնական պայմանավորվածությամբ:
Կրթական ծրագրերին մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ:
Հասցե՝ Զարոբյան 3
Հեռ.՝ +374 10 522691