Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝

Ֆոնդերի համալրում

Սիրելի բարեկամներ, Տուն-թանգարանի և ձեր բոլորի ջանքերը ուղղված են մշակութային հարուստ ժառանգության պահպանմանը, Հայաստանի ամենաերաժշտական հուշային թանգարաններից մեկի առաջխաղացմանն ու զարգացմանը։
Ֆոնդերի համալրման հայեցակարգ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հայտնաբերում և հավաքում է Արամ Խաչատրյանի անվան հետ առնչվող՝ նրա կյանքին ու գործունեությանը, հարուստ ստեղծագործական ժառանգությանը վերաբերող նյութեր, մշակութային արժեքներ՝ դրանք պահպանելու, ուսումնասիրելու, հանրահռչակելու, ապագա սերունդներին փոխանցելու նպատակով՝ արժևորելով  դրանց մշակութային, գիտական, կրթական  նշանակությունը: Տուն–թանգարանի  հավաքածուն համալրելու նպատակով՝ խնդրում ենք այն անհատներին, երաժշտական կազմակերպություններին, հրատարակչություններին, ձայնագրման և այլ մշակութային կենտրոններին, որոնք ունեն Արամ Խաչատրյանի հետ կապված նյութեր, նվիրել Տուն-թանգարանին: Տուն-թանգարանը պատրաստ է նաև, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեփականատերերից գնել Արամ Խաչատրյանի ձեռագիր նամակներ, ստեղծագործությունների ձեռագրեր, կերպարվեստի գործեր՝ դիմանկարներ, էսքիզներ, քանդակներ և այլն: Սեփականատերերը կարող են առաջարկել վաճառքի իրենց գները:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թանգարանի էլեկտրոնային հասցեին:
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկային գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն թանգարանի կողմից թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի՝ թանգարանի ֆոնդի բնույթին, համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժման դեպքում թանգարանի կողմից տեղեկացվում է դիմումատուին:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից