Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հյուրընկալեցինք Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի սաներին:
Հանդիպումը կազմակերվել էր համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանի խնդրանքով:
Նրանց ողջունեց Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: Զրույց-քննարկման ընթացքում տուն-թանգարանի տնօրենը սիրով պատմեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բազմաթիվ համերգային շրջագայությունների և նախագծերի մասին, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Արամ խաչատրյանի տուն-թանգարանում գեղեցիկ ավանդույթ է դարձել նմանօրինակ հանդիպումները Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի սաների հետ: Քննարկվեցին նաև համատեղ տարբեր մշակութային ծրագրերի կազմակերպման հարցեր:
Ունկնդիրները դիտեցին տարբեր տեսանյութեր, հատվածներ համերգներից, ծանոթացան իրականացված տարբեր մշակութային նախագծերին: