Ս.թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստին ներկա էին՝
գիտխորհրդի նախագահ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, ԵՊԿ պրոֆեսոր, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Խաչատրյանի Տրիոյի դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյանը,
գիտխորհրդի քարտուղար՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ՝ Աննա Ասոյանը,
և անդամներ՝
- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ՝ Անահիտ Շահմանյանը,
- Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, Երաժշտության բաժնի վարիչ, Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահ՝ Աննա Ասատրյանը,
- ՀՀ ԿԳՄՍ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ՝ Անահիտ Ադյանը,
- Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի գրողների միության անդամ՝ Արծվի Բախչինյանը,
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, ԵՊԿ Կ.Սարաջևի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյանը,
- Բանասիրական գիտությունների թեկնածու, հրատարակիչ, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն՝ Վահագն Սարգսյանը,
- Անվանի դաշնակահար, Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մասնագիտական ամբիոնի դասախոս, պրոֆեսոր՝ Սերգեյ Սարաջյանը,
- Արվեստագիտության թեկնածու, ալտահար, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Նիկոլայ Կոստանդյանը:






Օրակարգի հարցերն էին՝
- Տուն-թանգարանի հոբելյանական տարվա՝ 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության ներկայացում
- Տուն-թանգարանի 2025 թվականի գիտական ծրագրերի քննարկում և հաստատում:
- Ընթացիկ հարցերի քննարկում:
Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց հոբելյանական տարվա` 2023 թվականի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործունեության հաշվետվությունը, ապա քննարկվեցին և հաստատվեցին նաև 2025 թվականի ծրագրերը։

