Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Выставка: «Сергей Рахманинов: Я – Русский композитор…»

Tuesday, 02-05-2023

РУСС.
2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ #Ռախմանինով. ես Ռուս կոմպոզիտոր եմ…» #ցուցահանդեսը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրությունը ստեղծվել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի մասնակցությամբ և պատմում է Ռախմանինովի մասին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։
Ցուցահանդեսում ներկայացված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։
«Մենք պատրաստել ենք ժամանակագրություն, որտեղ ցույց է տրվում, թե ի՞նչ և ո՞ր թվականին է նա ստեղծել։ Ցուցահանդեսը պարզապես բացատրում է, թե ինչու է Ռախմանինովը ռուս կոմպոզիտոր, որը նա էր մատնանշում», – Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալով։
Հոբելյանական ցուցահանդեսի բացման օրը Տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների #համերգը՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։
Որպես հանդիսավոր միջոցառումների շարունակություն, #մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին կմասնակցի Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն՝ Մ.Ա. Բրիզգալովը, Ինստիտուտի տնօրեն՝ Ա.Գ. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Ա.Ռ. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։
(Կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հասցե՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ)
Կլոր սեղանի ավարտին նախատեսվում է ստորագրել Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի և Արվեստի ինստիտուտի միջև։
Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ և հովանավորությամբ:
Հասցե՝ Զարոբյան 3, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել` /+37410/ 52 26 91, /+37410/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Թանգարանի գործընկեր՝ Kaspersky Symphony
———————-
2-ого мая, 2023 года, в 18:00 в Доме-музее Арама Хачатуряна откроется #выставка: «Сергей Рахманинов: Я – русский композитор…», посвященная 150-летию со дня рождения великого композитора.
#Экспозиция создана при участии Российского национального музея музыки и рассказывает о Рахманинове, как о композиторе, пианисте и дирижере.
На выставке представлены редкие документы и фотографии из архива #Рахманинова, генеалогическое древо его семьи, рукописи произведений. Представлен также мультимедийный контент: по QR-кодам зрители смогут услышать архивные записи известных произведений Сергея Рахманинова в исполнении самого автора и других музыкантов.
«Мы подготовили хронологию, демонстрирующую, что и в какой год он создал. Выставка как раз объясняет, почему Рахманинов — русский композитор, что он сам и подчеркивал».
директор Российского национального
Музея музыки Михаил Аркадьевич Брызгалов.
В день открытия юбилейной выставки в концертном зале Дома -музея состоится #концерт из произведений Сергея Рахманинова при участии Трио имени Хачатуряна, Рубена Козина (фортепиано), Арцвик Демурчян (сопрано), Тиграна Акопяна (тенор), Елены Вардазарян (фортепиано).
В продолжении торжественных мероприятий 3–ого мая в Институте искусств при Национальной Академии наук Республики Армения состоится круглый стол «Рахманинов: Русский композитор или гражданин мира», в котором примут участие Генеральный директор Музея музыки М.А. Брызгалов, Директор Института А.Г. Асатрян, Директор Дома-музея Арама Хачатуряна А.Р. Григорян, ведущие научные сотрудники.
(Круглый стол состоится в зале заседаний президиума НАН РА. Адрес: Ереван 0019, проспект Маршала Баграмяна 24, 2-й этаж).
По окончании круглого стола запланировано подписание Соглашения о сотрудничестве между Музеем музыки и Институтом искусств.
Торжественные мероприятия в честь С. Рахманинова в Ереване проходят при поддержке Министерства культуры Российской Федерации, Министерства образования, науки, культуры и спорта Республики Армении, Дома-музея Арама Хачатуряна, Института искусств при Национальной Академии наук Республики Армения.
Для получения дополнительной информации, пожалуйста, позвоните /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Адрес Дома-музея: ул. Заробян 3
Партнер Музея: Kaspersky Symphony
#Рахманинов150 #Хачатурян120

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 02-05-2023 - 18:00 - 21:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝3 hr
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից