Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այսուհետև հասանելի է նաև IZI travel-ի բջջային հավելվածում: Մեր այցելուները կարող են ծանոթանալ տուն-թանգարանին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը աուդիոգիդի անվճար ծառայության միջոցով, որի շնորհանդեսը տեղի կունենա Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 14:00-ին:
Այս ծրագիրը իրականացվում է IZI travel ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ:
Սիրով հրավիրում ենք բոլորին:
Մուտքն ազատ է: