Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Առնո Բաբաջանյան – 100»

Thursday, 18-11-2021

For English scroll down!
Արամ Խաչատրյանի ժամանակակից, հռչակավոր և սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը տուն-թանգարանում կնշվի համերգային ծրագրով, հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։
Նոյեմբերի 18-ին, ժամը` 19:00-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հոբելյանական երեկոյին։
Ելույթ կունենան`
Հայկ Մելիքյանը (դաշնամուր) _ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր,
Արծվիկ Դեմուրչյան (վոկալ, սոպրանո) _ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների մրցանակակիր,
Արմինե Գրիգորյանը (դաշնամուր) _ Խաչատրյան Տրիոյի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր,
Կարեն Շահգալդյան (ջութակ) _ Խաչատրյան Տրիոյի ջութակահար, միջազգային մրցույթների մրցանակակիր։
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը`
Էդուարդ Թադևոսյան (1-ին ջութակ) _ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր,
Սյուզի Երիցյան (2-րդ ջութակ) _ միջազգային մրցույթների դափնեկիր,
Ալեքսանդր Կոսեմյան (ալտ) _ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,
Անժելա Սարգսյան (թավջութակ) _ հանրապետական մրցույթների դափնեկիր։
Մասնակցությամբ` Նաիրա Հակոբյանի (դաշնամուր) _ ԵՊԿ դոցենտ։
Համերգը վարում է` Օլյա Նուրիջանյանը։
Ծրագրում կնչեն Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները`
1. Էքսպրոմտ, Մեղեդի, Վաղարշապատի պարը, Էլեգիա դաշնամուրի համար
2. Վեց պատկեր դաշնամուրի համար՝ Իմպրովիզացիա, Ժողովրդական, Տոկատին, Ինտերմեցո, Խորալ, Սասունցիների պարը
3. Վոկալիզ ձայնի և դաշնամուրի համար,
4. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար,
5. Կվարտետ Nº 3` նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:
Երեկոյի ընթացքում Տուն-թանգարանի համերգասրահում կարող եք վայելել նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն֊թանգարանի հավաքածուից)։
Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարող են ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։
——————————————
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը #սահմանափակ են:
Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://wylling.com/hy/event-preview/առնո-բաբաջանյան-100
Aram Khachaturian Museum is going to celebrate the 100th anniversary of renowned & beloved Armenian composer, Arno Babadjanyan, who is a follower of Aram Khachaturian’s composing school.
On Thursday, November 18, at 19:00 we are inviting you to enjoy the jubilee concert from the series “Musical Thursday in Khachaturian’s House”.
With the participation of famous musicians:
Hayk Melikyan (piano) – Honored Artist of the RA, Laureate of International Competitions,
Artsvik Demurchyan (vocals, soprano) – Opera and Concert Singer at A. Spendiaryan opera and ballet national academic theatre, the winner of international competitions,
Armine Grigoryan (piano) – Laureate of International Competitions, Professor, the pianist of Khachaturian Trio,
Karen Shahgaldyan (violin) – Laureate of International Competitions, the violinist of Khachaturian Trio.
Komitas National String Quartet:
Eduard Tadevosyan (1st violin) – People’s Artist RA, State Prize and Laureate of International Competitions, Professor,
Syuzi Ericyan (2nd violin) – Laureate of International Competitions,
Alexander Kosemian (viola) – Honored Artist of the RA, Professor,
Anzhela Sargsyan (cello) – Laureate of Republican Competitions
With the participation of Naira Hakobyan (piano).
Master of the ceremony: Olya Nuridjanyan
The program will include Arno Babadjanyan’s chamber works:
1. Impromptu, Melody, Vagharshapat Dance, Elegy for piano,
2. Six Pictures for piano: Improvisation, Folk Song, Toccatina, Intermezzo, Chorale, Sassoun Dance,
3. Vocalise for voice & piano,
4. Sonata for violin & piano,
5. String quartet Nº 3 dedicated to the Memory of Dmitri Shostakovich.
You can also enjoy the photo exhibition from the Museum collection dedicated to the Ed. Mirzoyan’s & A.Babadjanyan’s 100th anniversary.
During the Intermission, the participants of the concert will have an opportunity to get acquainted with the Museum exhibition.
Tickets are available.
Seats are limited.
For more information & tickets reservation: please call /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Online sale: https://wylling.com/hy/event-preview/առնո-բաբաջանյան-100

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 18-11-2021 - 19:00 - 21:00
  • Վայրը՝House-Museum of Aram Khachaturian
  • Տևողությունը՝2 hr
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից