Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Ավանդույթի ապագան». ցուցահանդես

18-05-2019, 18:00 - 01-06-2019, 17:00

Մայիսի 18-ին, ժամը 18:00-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի ինքնատիպ ցուցահանդես՝ «Ավանդույթի ապագան» խորագրով:
Դիզայներ Լաուրա Խաչատրյանի անձնական հավաքածուից ցուցահանդեսին կներկայացվեն ձեռքի աշխատանքներ՝ պատրաաստված Գայանե բալետի թեմաներով:
Լաուրա Խաչատրյանը առաջիններից է Հայաստանում, ով տարիներ առաջ մտահղացել է շշերին երկրորդ կյանք տալ՝ հարդերձավորելով հայկական տարազներով: Ցուցահանդեսին ներկայացված հանդերձավորված շշերը՝ տիկնիկները, Արամ Խաչատրյանի Գայանե բալետի Վարդագույն աղջիկների և Սուսերով պարերի տեսարաններից վերցված կերպարներն են: Հեղինակը շշերից մի քանիսի հանդերձները ձևավորվել է Մինաս Ավետիսյանի՝ Գայանե բալետի համար կատարված էսքիզներով:
Ի դեպ, Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ «Գայանե» բալետի ձեւավորումը կատարի հենց Մինաս Ավետիսյանը: Հետագայում Արամ Խաչատրյանը նշել է, որ Մինաս Ավետիսյանի ձևավորումը լիովին համահունչ է իր ստեղծած երաժշտությանը:
Տուն-թանգարանի «Գայանե» սրահում մեր այցելուները կկարողանան տեսնել նաև Մինաս Ավետիսյանի էսքիզները /բնօրինակները/ և էսքիզներով պատրաստված բալետի հագուստներ՝ օպերային թատրոնից:

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 18-05-2019 - 18:00 01-06-2019 - 17:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝14 days
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից