Прокрутите вниз для русского языка!
Երկար սպասված Ջազ երեկո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում.
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.00-ին Տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում հանդես կգա Արտյոմ Լալայան Jazz Trio-ն:
Արտյոմ Լալայանը «Ջազը՝ հայկական շեշտադրմամբ» նախագծի հեղինակն է, բազմաթիվ փառատոների և մրցույթների, այդ թվում`«Ջազի օրերը Արցախում» միջազգային փառատոնի կազմակերպիչ, ջազ-դաշնակահար և կոմպոզիտոր:
«Ջազի շատ մասնագետների կարծիքով՝ Արտյոմ Լալայանի և նրանից ոգեշնչված երաժիշտների ինքնատիպ երաժշտությունը և վիրտուոզ, զգացմունքային կատարումը նշանակալից իրադարձություն են ժամանակակից երաժշտական աշխարհում և ունեն համաշխարհային նշանակություն», – նշում է Մոսկվայի «Jazz Art» ակումբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և «Vocal Jazz Festival», «Jazz Steamboat», «Jazz Opera Theatre» ջազային նախագծերի պրոդյուսեր Ալեքսանդր Էյդելմանը:
Սա հերթական ու հաճելի առիթն է արվեստասերների համար վայելելու բարձաճաշակ ջազ՝ սիրված Մաեստրոյի կատարմամբ։ Համերգային երեկոյի ընթացքում կկատարվեն միայն դաշնակահարի հեղինակային ջազային ստեղծագործություններ, որոնք սերտորեն միահյուսում են ջազի, ֆոլկլորի, դասական երաժշտության մեղեդիները, ռիթմերն ու ներդաշնակությունները։
Երեկոյի ընթացքում կներկայացվի Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ՝ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Հանդիսատեսը ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը:
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/46014
———————————-
Долгожданный джазовый вечер в Доме-музее Арама Хачатуряна!
11-ого ноября в 19:00 в гостеприимном концертном зале Дома-музея выступит Джазовое трио Артема Лалаяна.
Артем Лалаян – джазовый пианист и композитор, автор проекта «Джаз с армянским акцентом», организатор многочисленных фестивалей и конкурсов, в том числе международного фестиваля “Jazz Days In Artsakh”, в прошлом преподаватель академии им. Гнесина, бессменный лидер квинтета «Амарас», участниками которого являются звезды российского джазa.
«По мнению многих профессионалов в области джаза самобытная музыка и виртуозное, эмоциональное исполнительское искусство Артема Лалаяна и вдохновляемых им музыкантов является знаковым событием в современном музыкальном пространстве и обладает мировой значимостью», – говорит об армянском музыканте основатель московского «Джаз Арт» Клуба, арт-директор и продюсер крупных джазовых проектов, таких как «Фестиваль вокального джаза», «Джазовый пароход», «Театр джазовой оперы» Александр Эйдельман.
Это уникальная возможность для ценителей искусства насладиться качественной музыкой в исполнении известного в мире джаза Маэстро. Во время концертного вечера прозвучат исключительно авторские произведения пианиста. В них тесно переплетаются мелодии, ритмы и гармонии джаза, фольклора, классической музыки.
В рамках вечера будет представлена индивидуальная выставка авторских работ доцента Российско-Армянского университета (РАУ), члена Международного фонда армянских художников и Международного союза художников Эстонии – Ануш Бабаян.
Посетители концерта во время перерыва смогут ознакомиться с постоянной экспозицией Дома-музея.
____________________________________
Билеты доступны.
Для получения дополнительной информации, пожалуйста, позвоните /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Онлайн продажа: https://www.tomsarkgh.am/hy/event/46014
Music & audio