Մարտի 10-ին, ժամը՝ 19:00-ին գարնանային ջերմ երեկոն հրավիրում ենք անցկացնել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում:
Երեկոյի հերոսուհին անչափ տաղանդավոր նկարչուհի, թանգարանի լավ բարեկամ՝ Արևիկ Առաքելյանն է: Հենց Արևիկն է տուն-թանգարան տանող, Բաղրամյան պողոտայից երևող հայտնի պատի նկարազարդման հեղինակը (պատը ներկայացնում է Ա.Խաչատրյանի աշխարհահռչակ վալսի՝ «Դիմակահանդեսի» նոտաները):