«Գերմանական վոկալ երաժշտության երեկո» խորագիրն է կրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը՝ 19:00-ին: Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ԵՊԿ պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/:
Ծրագրում ընդգրկված են գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:
Ծրագրում՝ Բրամս, Շուման, Շուբերտ, Մենդելսոն:
Տոմսերը վաճառվում են:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 52 26 91, 58 94 18 հեռախոսահամարներով:
On Thursday, November 22, at 19:00 we are inviting you to enjoy the concert from the series “Musical Thursday in Khachaturian’s House” headlined “German vocal music”. During the evening the works of German composers will be performed. Performers: the winner of many international competitions, YSC professor pianist Armine Grigoryan & Honored Artist of the RA Anna Mailyan.
Program: Brahms, Schumann, Schubert, Mendelssohn.
Tickets are available.
For more information, please call /+374 10/ 52 26 91, 58 94 18