Սեպտեմբերի 24-ին, ժամը ՝ 11:00-17:00 հրավիրում ենք Ձեզ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան մասնակցելու Եվրոպական ժառանգության օրերի «Կայուն ժառանգություն» խորագրով
ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:
⚜️ Ծրագրում.
⚜️ 11:00 -13:00 – «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիր՝ նվիրված «Գայանե» բալետի ստեղծման 80-ամյակին, համագործակցություն Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի հետ,
մասնակցում են արվեստի դպրոցների կերպարվեստի բաժնի սաները:
⚜️ 15:00-17:00 – «ԷՔՍՊՈԶԻՑԻԱ»
Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանին:
Ծրագրում՝
Աննա Զաքարյան «Ռոմանտիկ ֆանտազիա» դաշնամուրի համար, կատարում է Սյունե Սարգսյանը
պրեմիերա
Արփինե Կալինինա «Սերենադ» լարային քառյակի համար, կատարում է Ղ. Սարյանի անվան լարային քառյակը հետևյալ կազմով՝ Էրիկ Մանուկյան (առաջին ջութակ), Անի Ադիկյան (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյան (ալտ), Դավիթ Պիչիկյան (թավջութակ)
Տիգրան Համբարյան «Էլեգիա» դաշնամուրի համար, կատարում է հեղինակը
Էլեն Յոլչյան “Childhood” (հայերեն թարգմ. «Մանկություն») կլառնետի և քանոնի համար, կատարում են Արսեն Զաքարյանը (կլարնետ) և Տաթև Հակոբյանը (քանոն) պրեմիերա
Շուշան Սարգսյան «Մտորումներ» տրիո ջութակի, դաշնամուրի և սոպրանոյի համար, կատարում են Էրիկ Մանուկյանը (ջութակ), Կարինե Սիմոնյանը (սոպրանո) և Լիլիթ Արտեմյանը (դաշնամուր)
Գոռ Իսպիրյան «Պիես» դաշնամուրի համար, կատարում է հեղինակը պրեմիերա
Նորայր Հարությունյան «Նկարիչը» թավջութակի համար, կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը պրեմիերա
Ջեմմա Մինասյան «Ցոլք» վոկալ քառյակի համար, կատարում է «Լիլլա» վոկալ քառյակը հետևյալ կազմով՝ Դիանա Այվազյան, Աննա Խաչատրյան, Մարիաննա Գևորգյան, Մարիամ Հովհաննիսյան
պրեմիերա
Համերգը իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությամբ:
Մուտքն ազատ է: