Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան վայելելու «Փախուստ» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի աշնանային համերգաշրջանի առաջին համերգ-ներկայացումը:
Հեղինակային համերգ-ներկայացման գաղափարը և երաժշտությունը` Դավիթ Պիվազյանի:
Սցենարը` Արշակ Մինասյանի
Մոնտաժը` Անահիտ Սարոյանի
Խորեոգրաֆիան` Հասմիկ Հակոբյանի
Ձևավորումը` Լիլիթ Վարդանյանի
Համերգին մասնակցում են նաև`
Լիլիթ Անտոնյանը` ջութակ,
Սերգեյ Աբրահամյանը` կլարնետ
Լուսինե Խաչիկյանը` դաշնամուր