Հունվարի 21 – ին ժամը 19.00 – ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա <Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը> շարքի 2016թվականի առաջին համերգը` <<Կոնցերտ մինորում>> խորագրով: Ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Կարեն Շահգալդյանը / ջութակ/: Համերգի ընթացքում կհնչեն Ֆրանց Շուբերտ /Սոնատինա լյա մինորում ջութակի և դաշնամուրի համար/, Էդվարդ Գրիգ / Սոնատա № 3 դո մինորում ջութակի և դաշնամուրի համար/, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ /Սոնատա մի մինորում ջութակի և դաշնամուրի համար/, Յոհաննես Բրամս /Սոնատա № 3 ռե մինորում ջութակի և դաշնամուրի համար/
Տոմսերը վաճառվում են: