Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է ունկնդրելու դասական երաժշտություն: Ձմեռային վերջին երաժշտական հինգշաբթիի հյուրերն են Կոմիտասի անվան ազգային քառյակի սիրված երաժիշտները՝
Էդուարդ Թադևոսյան /1-ին ջութակ/ – ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր,
Սյուզի Երիցյան /2-րդ ջութակ/ – միջազգային մրցույթների դափնեկիր,
Ալեքսանդր Կոսեմյան /ալտ/ – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,
Անժելա Սարգսյան /թավջութակ/ – հանրապետական մրցույթների դափնեկիր:
Փետրվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում կհնչի Մոցարտ, Դեբյուսի և Կոմիտաս, իսկ համերգի ավարտին հանդիսատեսին կընձեռվի հնարավորություն ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը:
Ծրագրում՝
Մոցարտ «Լարային քառյակ Nº 19» /«Դիսոնանս»/
Կ. Դեբյուսի – Լարային քառյակ սոլ մինոր, Անդանտինո III,
Կոմիտաս-Ասլամազյան – «Մանրանվագներ»
____________________
Տոմսերը վաճառվում են:
Տոմսի արժեքը՝ 3000 ՀՀ դրամ
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45086
On Thursday, February 24, at 19:00 we are inviting to enjoy the next concert from the series “Musical Thursdays in Khachaturian’s House”. During the evening you can enjoy the performance by Quartet after Komitas.
Eduard Tadevosyan /1st violin/ People’s Artist RA, State Prize and laureate of International Competitions, Professor
Syuzi Ericyan /2nd violin/: laureate of international competitions
Alexander Kosemian /viola/: Distinguished Artist RA, Professor
Anzhela Sargsyan /cello/: laureate of republican competitions
Program:
Mozart Quartet no 19 /“Dissonance”/
Debussy: String Quartet in G Minor – III. Andantino (Doucement expressif)
Komitas-Aslamazyan – Armenian Miniatures
______________________________________
Tickets are available.
Ticket price: 3000 AMD
For more information, please call /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Online sale: https://www.tomsarkgh.am/hy/event/45086