Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» / “Музыкальные четверги в Доме Хачатуряна”

Thursday, 05-05-2016

Մայիսի 5-ին, ժամը 19:00, «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը կրում է «Դաշնամուրային անուրջներ» խորագիրը: Ելույթ կունենա Սոչիի ֆիլհարմոնիայի մենակատար, համամիութենական մրցույթների դիպլոմակիր, դաշնակահար Սուրեն Վարդանյանը: Համերգային ծրագրում ընդգրկված են Ռիխարդ Վագների, Յոհաննես Բրամսի, Ֆերենց Լիստի, ինչպես նաև Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությունները: Այս հեղինակներից յուրաքանչյուրն ունի իր իդեալները ու հայացքները, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում այն իր երաժշտության մեջ: Համերգի առաջին բաժնում կկատարվեն Վագների հազվադեպ կատարվող Դաշնամուրային սոնատը, Բրամսի սոլ-մինոր Ռապսոդիան, նշանավոր «Սիրո անուրջները» և Շ. Գունոյի Վալսը «Ֆաուստ» օպերայից՝ Ֆ. Լիստի մշակմամբ: Երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է Ա. Սկրյաբինի երաժշտությանը: Կհնչեն «Երազներ» դաշնամուրային մանրապատումները, մի քանի պրելյուդներ, ինչպես նաև՝ Վալսը, Էքսպրոմտը, Երկու պոեմը:

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 05-05-2016 - 19:00 - 19:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից