Ապրիլի 7-ին, ժամը՝ 19:00 տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը՝ «Մոռացված նմուշներ» խորագրով: Համերգի մասնակիցները IPG Pleyel Klaviertrio-ի ավստրիացի երաժիշտներն են՝ դաշնակահարուհի Վարվառա Մանուկյանը, ջութակահարուհի Կորնելիա Լոշերը և թավջութակահար Առնի Կիրչերը:Նրանք հանդես կգան Իգնաս Յոզեֆ Պլեյելի դաշնամուրային տրիոյով, որը Հայաստանում կկատարվի առաջին անգամ: Համերգի ընթացքում Վարվառա Մանուկյանը կհնչեցնի տուն-թանգարանի համերգասրահում ցուցադրվող ցուցանմուշներից մեկը՝ 1911 թվականին արտադրված «PLEYEL» մակնիշի ռոյալը, որը ինչպես այս ֆիրմայի արտադրության մյուս գործիքներն են, միակն է և անկրկնելին:Այն պատրաստված է ընկուզենուց, իսկ կափարիչի վրա իմպրեսիոնիստ նկարիչ Բոնիսի կտավն է։ Գործիքը Երևան է տեղափոխվել Բուենոս Այրեսից։ Այս ցուցանմուշը եզակի է նաև, քանի որ Արամ Խաչատրյանը նվագել է այն: Այս հանգամանքով է պայմանավորված համերգի խորագիրը՝ «Մոռացված նմուշներ»: Համերգի ընթացքում հանդիսատեսին առավել ծավալուն կներկայացվի ցուցանմուշը՝ իր բոլոր մանրամասնություններով:
Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը:
Տոմսերը վաճառվում են: