Սեպտեմբերի 24-ի ժամը 19:00-ի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը կլինի վոկալ երաժշտության երեկո: Ելույթ կունենա «Լույս» վոկալ կվինտետը՝ Հասմիկ Բաղդասարյան, Մարիամ Մաիլյան (սոպրանո), Մարինե Նազարյան, Շահանե Զալյան, Սոֆյա Կոնջոյան (ալտ) կազմով: Կհնչեն հայ և միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ Սուրբ Պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգեր՝ Կոմիտասի մշակումներից: