Հունվարի 18-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգին:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գևորգ Ավետիսյանը / ֆլեյտա/, Դավիթ Գյուլամիրյանը /կլարնետ/, Նիկոլայ Պողոսյանը /ֆագոտ/, Լիլիթ Զաքարյանը /դաշնամուր/:
Մասնակցությամբ՝
Անահիտ Ներսիսյան /դաշնամուր/, Տիգրան Վարդանյան /հոբոյ/:
Համերգի ընթացքում կհնչեն Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները:
Տոմսերը վաճառվում են: