Մարտի 5-ին, ժամը 19.00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի» համերգաշարի հերթական համերգը: Ելույթ կունենա «ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» դուետը՝ Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր):
Ծրագրում՝
Կոմիտաս-Մանրանվագներ
Ռ. Շուման – Ֆ.Գրուցմախեր- Մանկական պատկերներ op. 15
Ռ. Շուման – Պիես-Ֆանտազիաներ op.73
Ֆ. Շոպեն-Ա. Գլազունով – Էտյուդ op.25,N.7
Ֆ. Շոպեն – Փայլուն պոլոնեզ op.3