Ապրիլի 9-ին, ժամը` 19:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երեք երեկոներից վերջինը, որի ընթացքում կկատարվի Լյուդվիգ վան Բեթհովենի 10 սոնատները՝ գրված ջութակի և դաշնամուրի համար:
Տասը սոնատ, որոնք հանճարեղ կոմպոզիտորի տասը մարգարիտներն են, նրա ստեղծագործական ուղու զարգացման ճանապարհի փայլուն վկայությունները: Տասը սոնատ որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում նրա սիմֆոնիաների, դաշնամուրային սոնատների, կվարտետների:
Ելույթ կունենան Գերմանիայի Դաշնությունից ժամանած երկու տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը և ջութակահարուհի Քսենյա Դուբրովսկայան: