Նոյեմբերի 21-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի « Երկու հսկա՝ Ս.Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Ս. Վ. Ռախմանինովի և Ֆ. Ի. Շալյապինի կյանքն ու գործունեությունը՝ տարբեր զուգահեռներում և խաչուղիներում: Ցուցահանդեսի հիմքը՝ Մ. Ի. Գլինկայի անվան երաժշտական մշակույթի համառուսաստանյան թանգարանային միավորման երկու խոշոր ֆոնդերն են: Այցելուներին ներկայացվում են Ս. Վ. Ռախմանինովի և Ֆ. Ի. Շալյապինի կյանքին և գործունեությանը վերաբերող ամենահետաքրքիրն ու նշանակալին. երաժշտական և գրական հեղինակային ձեռագրեր, հրատարակություններ, ազդագրեր և ծրագրեր, նամակներ, կերպարվեստի և գրաֆիկայի ստեղծագործություններ, բնօրինակ լուսանկարներ, հուշային իրեր: