Սեպտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգան երիտասարդ և տաղանդավոր երաժիշտներ` ջութակահար Հայկ Հովսեփյանը և դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն Է. Բաղդասարյանի, Ֆ. Կրեյսլերի, Դ. Միյոյի, Կ. Դեբյուսիի, Պ. Շոնֆիլդի ստեղծագործություններից: