ENG
Ապրիլի 1-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ` ջութակահար Մովսես Պողոսյանը (ԱՄՆ) և դաշնակահար Արթուր Ավանեսովը:
Մովսես Պողոսյանը Լոս Անջելեսի Կալիֆորնյան համալսարանի երաժշտության ֆակուլտետի պրոֆեսոր է, ինչպես նաև նույն համալսարանի Հայ երաժշտության բաժնի հիմնադիր և ղեկավար։
Որպես մենակատար և անսամբլիստ համերգներով հանդես է գալիս ամբողջ աշխարհով մեկ։ Որպես կամերային երաժիշտ Պողոսյանը համագործակցել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Կ. Քաշքաշյանը, Ա. Լյուբիմովը, Լ. Հարրելը, Ջ. Դենքը, Ռ. դը Սարամը, ինչպես նաև Տոկիո, Կրոնոս և Բրենտանո լարային քառյակների անդամները։ Նա Dilijan Chamber Music Series համերգաշարի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, սերտորեն աշխատել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դ․ Կուրտագը, Տ․ Մանսուրյանը, Ջ․ Հարբիսոնը, Կ․Սաարիահոն, Փ․ Չիհարան, Ֆ․ Լերդալը, Օ․Ռ․ Թոմասը և Գ․Լ․ Ֆրանկը։ Հանդիսանում է ավելի քան 100 ստեղծագործությունների առաջին կատարողը:
Արթուր Ավանեսովը ժամանակակից սիրված դաշնակահարներից է: 2018-21թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի ամբիոնը։ 2019-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պ. Բուլեզը, Ք. Պենդերեցկին, Ռ. դը Սարամը, Ք. Քաշքաշյանը, Ա. Լեխները, Վ. Չերնովը, Թ. Արնոլդը, Տ. Մանսուրյանը, Մ. Պողոսյանը, և շատ ուրիշներ: Հանդիսանում է մի շարք հայաստանյան և միջազգային անսամբլների հիմնադիր անդամներից մեկը:
Իբրև թե՛ կոմպոզիտոր և թե՛ կատարող, թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Հեղինակ է մի քանի տասնյակ կամերային, վոկալ, խմբերգային և դաշնամուրային ստեղծագործությունների, որոնք կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն`
Կլարա Շուման – Երեք ռոմանս op. 22
Ռոբերտ Շուման – Ինտերմեցցո F.A.E. սոնատից
Յոհաննես Բրամս – Սկերցո F.A.E. սոնատից
Յոհաննես Բրամս – Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար
Ալբան Բերգ – Դաշնամուրի սոնատ op. 1
Էմի Բիչ – Ռոմանս op. 23
Սերգեյ Պրոկոֆև – Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար
Հանդիսատեսը ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը:
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
Տեղերը սահմանափակ են:
Տեղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/46441
Թանգարանի գործընկեր և աջակից՝ Kaspersky Symphony
———————————————
On April 1, at 19:00 you are invited to enjoy chamber music. During the evening famous musicians violinist Movses Pogossian (USA) & pianist Artur Avanesov will perform the compositions of Cl. Schumann, R. Schumann, J. Brahms, A. Berg, A. Beach, S. Prokofiev.
Movses Pogossian is a modern talented violinist, prizewinner of several competitions. Pogossian is currently Distinguished Professor of Violin at the UCLA Herb Alpert School of Music and also Founding Director of the UCLA Armenian Music Program.
He extensively performs as soloist and recitalist worldwide. As chamber musician, Pogossian has collaborated with such artists as K. Kashkashian, A. Lubimov, L. Harrell, J. Denk, R. de Saram, and with members of the Tokyo, Kronos, and Brentano string quartets. He is a Founding Artistic Director of the acclaimed Dilijan Chamber Music Series. Champion of new music, Pogossian has premiered over 100 works, and worked closely with composers such as Kurtág, Mansurian, Harbison, Saariaho, Chihara, Lerdahl, Augusta Read Thomas, and Gabriela Lena Frank.
Artur Avanesov, being active as a contemporary music performer, has contributed to the foundation of a number of Armenian & international contemporary music ensembles. He has collaborated and performed with such musicians as P. Boulez, K. Penderecki, R. de Saram, K. Kashkashian, A. Lechner, V. Chernov, T. Arnold, T. Mansurian, M. Pogossian, among many others. As both composer and performer, he has released a number of CDs.
His own chamber, vocal, choral and piano compositions have been performed at international music festivals and other events in numerous countries. In 2018-21 he was the head of the Department of Musical Composition at Yerevan State Conservatory. Currently, he is a full-time instructor at American University of Armenia. As a musicologist, he has published multiple research papers and critical articles (mostly on contemporary music issues), as well as online lectures, held seminars on Armenian music in several countries, participated in international conferences.
Program:
C. Schumann – Three Romances op. 22 R.Schumann – Intermezzo from F.A.E. sonata
J. Brahms – Scherzo from F.A.E. sonata
J. Brahms – Sonata op. 100 for violin and piano
A. Berg – Piano Sonata op. 1
A. Beach – Romance op. 23
S.Prokofiev – Sonata N 2 for violin and piano
The guests will be able to get acquainted with the permanent exhibition of the Museum during the intermission.
Ticket price – 3000AMD.
For more information, please, call /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Online sale: https://www.tomsarkgh.am/hy/event/46441
Partner & supporter of the Museum: Kaspersky Symphony
Classics