Սեպտեմբերի 18-ին ժամը՝ 15:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու «Հանդիպում Խաչատրյանի տանը» շարքի հերթական հանդիպումը, այս անգամ «Արվեստի ճախրանք» նախագծի շրջանակում, բալետի պարողներ, ՀՀ վաստակավոր արտիստներ ՝ Սյուզի Փիրումյանի և Սևակ Ավետիսյանի հետ:
Հյուրերն են «Օրրան» մանկական կենտրոնի փոքրիկ արվեստասերները: Նախագիծը բարեգործական է, որի գլխավոր նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նույնպես ներգրավել մշակութային կյանքի մեջ, բացահայտել նրանց թաքնված տաղանդը, օգնել կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Հատուկ հյուր՝ դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, նախագծի բարերար՝ Կոնստանտին Օրբելյան:
Նախագծի համահեղինակ, լուսանկարիչ՝ Տիգրան Առաքելյան:
On September 18 at 15:00 there will be the next meeting from the series “Meeting in Khachaturyan’s House” , this time within “Art Flight” photo-project, with ballet dancers, RA Honored Artists – Syuzy Pirumyan and Sevak Avetisyan.
The guests are the little art-lovers from “Orran” Children’s Center in Yerevan. The charity project’s main goal is to involve children from low-income families in cultural life, as well to discover their hidden talents, to help to guide their future career choices.
Special guest: conductor, pianist, Honored Artist of RF, Artistic Director of the National Academic Opera and Ballet Theater after Al. Spendiaryan, project benefactor – Constantine Orbelian/Константин Орбелян
Project co-author, Photographer – Tigran Arakelyan.
Armine Grigoryan
#BeKind_LoveArt #ArtFlightProject
#AramKhachaturianMuseum