На русском смотрите ниже
In English see below
Ապրիլի 9-ին, ժամը՝ 19:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում են համերգի՝ նվիրված Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Կհնչեն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները:
Ծրագրում. Կվարտետ N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Կվարտետ N 2
Անդանտե և Պրեստո (ջութակի և դաշնամուրի համար)
Արիա և Տոկկատ (ջութակի և դաշնամուրի համար)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 1 (Երևանում կատարվում է առաջին անգամ)
Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 2
Սերենադ (դաշնամուրի և շեփորի համար)
Կատարում են.
“Արս լունգա” դուետը. Ջ. Վարդանյան / դաշնամուր, Ա. Թալալյան / թավջութակ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս Յ. Դարյանը / ալտ
Երևանի Պետական Կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողներ.
Ս. Օհանյանը / ջութակ
Ս. Լալայանը / ջութակ
Մ. Շահբազյանը / դաշնամուր
Ա. Պետրոսյանը / ջութակ
Մ. Մաճկալյանը / ջութակ
Շ. Ղուկասյանը / դաշնամուր
Խ. Անդրեասյանը / դաշնամուր
Ա. Պապանյանը / շեփոր
Համերգը իրականացվում է Կոմիտասի անվան Երևանի Պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի շրջանակում
Ծրագրի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Թալալյան
Համերգը կվարի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Սահակյանը