Այս անգամ «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» կրթական-մշակութային ծրագիրը կանցկացվի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Բուհի ուսանողները հնարավորություն կունենան նորովի բացահայտել հայազգի նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, ինչպես նաև կթարմացնեն իրենց աշխարհագրական գիտելիքները և լեզվական հմտությունները, կիմանան շատ հետաքրքիր փաստեր և պատմություններ ինտերակտիվ խաղի միջոցով:
Արամ Խաչատրյանը՝ 20-րդ դարի հռչակավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, իր համերգային գործունեության ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 50-ից ավելի երկրների բեմերում, նշանավոր համերգասրահներում: Այս շրջագայությունները ուղեկցվել են բազում հետաքրքրաշարժ պատմություններով, նշանավոր մարդկանց հետ հանդիպումներով: Մաեստրոն իր կյանքի ընթացքում աշխարհով մեկ հնչեցրել է իր ստեղծագործությունները, որոնք մինչ այժմ լրացնում են համաշխարհային դասական երաժշտության ոսկե ֆոնդը:
Ծրագիրը ներկայացված է քարտեզի և բջջային հավելվածի տարբերակով, ուղեկցվում է ինտերակտիվ խաղով:
• Ներկայացվում է Արամ Խաչատրյանի համերգային շրջագայություններով այցելած երկրների քարտեզագրությունը
• Բջջային հավելվածը տեղեկություն կտա նշված երկրներում կայացած Մաեստրոյի համերգային շրջագայությունների մասին
• Տեղեկությունները ներկայացված են տեքստային, ձայնային տարբերակներով և լուսանկարներով
• Ծրագիրը գործում է 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Հանդիպում ենք սեպտեմբերի 11-ին ժամը՝ 13:00-ին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՍՄԱՐԹ կենտրոնում:
This time we are going to present the educational-cultural program “Let’s Travel with Khachaturian” in Yerevan Brusov State University of Languages and Social Sciences. The students will have an opportunity to know much more about one of the most outstanding composers, conductors, pedagogues and public figures of 20th century – Aram Khachaturian. His compositions enrich the Golden Fund of World Classical Music up-till-now. The students will also be able to improve their language skills and enrich their knowledge about geography, as well as they will learn many interesting facts and stories.
During his concert activity Aram Khachaturian performed in more than 50 countries of the world. These tours were accompanied by many fascinating stories, meetings with prominent people.
The program is presented by a map and a mobile application. The program is led by an interactive game.
• The map presents the countries visited by Aram Khachaturian during his concert tours
• The mobile application will give information about Aram Khachaturian’s concert tours in these countries
• Information is provided with text, audio recordings and photos.
• The program is presented in four languages: Armenian, Russian, English, French
The meeting point – SMART Center of Yerevan State Brusov University of Languages and Social Sciences
DVV International in Armenia
Museum Education Center
Career Center and Graduates Association of BRUSOV YSULS
#AramKhachaturianMuseum #EducationalPrograms
#LetsTravelWithKhachaturian