Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Մենամարտ. Կարեն Շահգալդյան_Մաքսիմ Նովիկով

Saturday, 20-11-2021

«Մենամարտ» դուետը Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին եզակի համերգային ծրագրով…
Ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ և ալտահար ՄԱՔՍԻՄ ՆՈՎԻԿՈՎԸ կկատարեն հատուկ իրենց համար գրված լատվիացի կոմպոզիտոր Պելեցիսի կապրիսները:
Տարիներ առաջ Գեորգի Պելեցիսի 24 կապրիսները ալտի համար՝ նվիրված Մաքսիմ Նովիկովին, հետաքրքիր լրացում ունեցան նաև ջութակի համար: Ինչպես հեղինակն է նշում՝ հանճարեղ գաղափար էր: Ստեղծագործություններ, որոնք թույլ են տալիս հնարավորինս լայնորեն ներկայացնել ալտի և ջութակի հնարավորություններն ու երաժիշտների պրոֆեսիոնալիզմը:
Եվ այսպիսով՝ Պելեցիսի 24 կապրիս ալտի և 23 ջութակի համար մեկ համերգի ընթացքում միաժամանակ ունկնդրելու եզակի հնարավորություն:
ԾՐԱԳՐՈՒՄ՝
Գեորգս Պելեցիս – 23 կապրիս ալտի և 24 կապրիս ջութակի համար (հայկական պրեմիերա)
Կարեն ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ ժամանակակից թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի նշանավոր և սիրված երաժիշտներից է։ Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Համերգներով հանդես է եկել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall»–ը, Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Լոնդոնի հեղինակավոր «Royal Festival Hall» համերգասրահը, Վիեննայի «Musikverein» համերգասրահը, Համբուրգի «Laeiszhalle Grand Hall»-ը, Լոնդոնի «Queen Elizabeth Hall»-ի «Purcell Room»-ը, Տոկիոյի «Suntory Hall»-ը և այլն: Շրջել է ավելի քան 200 քաղաքներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Ավստրիան, Ճապոնիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Իտալիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Հայաստանը:
Տարիներ շարունակ հանդես է եկել եղել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ 2006 թվականից Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար է։
Մաքսիմ ՆՈՎԻԿՈՎԸ ժամանակակից լավագույն ալտահարներից է: Նա դեռևս ուսման տարիներին աչքի է ընկել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործությունների փայլուն կատարումներով, որոնցից շատերն առաջին անգամ կատարվել են հենց իր կողմից։ Կոմպոզիտորներ Տոլիբոն Շահիդին, Գեորգի Պելեցիսը, Վաչե Շարաֆյանը, Արթուր Մասկացը, Էդուարդ Հայրապետյանը, Պավել Կարմանովը, Էլիզեր Էլպերը, Աննա Սեգալը, Ռոբերտո Դի Մարինոն, Արշիա Սամսամինիան, Այվար Կալեիսը, Աննա Վեյսմանեն իրենց ստեղծագործությունները նվիրել են Նովիկովին։
Արտիստը հաջողությամբ հանդես է գալիս նաև կամերային անսամբլների հետ։ Նա համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Կիրիլ Պետրենկոն, Սերգեյ Կռիլովը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Ռուդինը, Անիտա Ռաչվելիշվիլին, Այվար Կալեյսը, Էնդի Մայլսը, Եվգենիա Լիսիցինան, Պոլինա Օսետինսկայան, Սվետլանա Նավասարդյանը, Յակով Կացնելսոնը, Բորիս Անդրիանովը, Դենիս Շապովալով, Ջանլուկա Մարչիանոն, Նիկոլոզ Ռաչվելին, Սերգեյ Սմբատյանը, Ժան Գուոյուն, Էն Շաոն, Յան Յանը, գերմանական «Կուս» քառյակը և այլոք:
Մաքսիմ Նովիկովը առանձնակի ստեղծագործական կապեր ունի Խաչատրյանի անվան Տրիոյի երաժիշտների հետ:
Նշենք, որ Պելեցիսը լատվիացի ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտորներից է: Նա եղել է Արամ Խաչատրյանի աշակերտը: «Ես մինչ այժմ հիշում եմ Խաչատրյանի դասերը‚ նրա խորհուրդները: Հայաստանը և հայկական մշակույթը շատ մեծ նշանակություն ունեն իմ կյանքում։ Իմ ուսուցիչը՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը‚ մեծ հետք է թողել ինձ վրա»,- նշում է Նա:
————————–
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը #սահմանափակ են:
Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://wylling.com//event-preview/մենամարտ-կարեն-շահգալդյան-_-մաքսիմ-նովիկով
Համերգը կազմակերպվում է Պարետատան կանոնների #խիստ պահպանմամբ:
Дуэт “Поединок”, творческий союз скрипача Карэна Шахгалдяна и альтиста Максима Новикова, в 20-ого ноября, 19:00 в Доме-Музее Арама Хачатуряна исполнит каприсы известного латвийского композитора Георгия Пелециса, написанные специально для них!
Написанные Георгием Пелецисом несколько лет назад альтовые 24 каприса для Максима Новикова получили интересное дополнение, как говорит автор – мега замысел, максимально широко представляющий возможности альта и скрипки.
ПРОГРАММА КОНЦЕРТА
Георгий ПЕЛЕЦИС: 24 каприса для альта соло и 23 для скрипки соло (Армянская премьера).
ИСПОЛНИТЕЛИ:
Карэн ШАХГАЛДЯН – один из самых заметных музыкантов современной Армении и России. Лауреат многих международных конкурсов. Несколько лет был артистом оркестра “Виртуозы Москвы” под руководством Владимира Спивакова. Выступал в таких залах, как “Carnegie Hall” в Нью-Йорке, Большой зал Консерватории в Москве, “Royal Festival Hall” в Лондоне, “Musikverein” в Вене, «Laeiszhalle Grand Hall» в Гамбурге, «Purcell Room» концертного зала «Queen Elizabeth Hall» в Лондоне, “Suntory Hall” в Токио. Посетил с концертами более 200 городов в таких странах, как США, Китай, Германия, Австрия, Япония, Австралия, Великобритания, Южная Корея, Испания, Италия, Чехия, Швейцария, Швеция, Латвия, Литва, Грузия, Молдова, Армения и Россия.
С 2006 года скрипач Трио имени Хачатуряна.
Максим НОВИКОВ один из самых талантливых альтистов современности. Еще во время обучения Новиков зарекомендовал себя как блестящий интерпретатор и классических, и современных произведений, многие из которых прозвучали впервые именно в его исполнении.
Композиторы Толибхон Шахиди, Георгий Пелецис, Ваче Шарафян, Артурс Маскатс, Эдуард Айрапетян, Павел Карманов, Элиэзер Эльпер, Анна Сегал, Роберто Ди Марино, Аршиа Самсаминиа, Айвар Калейс, Анна Вейсмане посвятили Новикову свои сочинения для альта.
Артист успешно выступает и с камерными ансамблями. Он сотрудничал с такими музыкантами, как Кирилл Петренко, Сергей Крылов, Константин Орбелян, Александр Рудин, Анита Рачвелишвили, Айвар Калейс, Энди Майлс, Евгения Лисицына, Полина Осетинская, Светлана Навасардян, Яков Кацнельсон, Борис Андрианов, Денис Шаповалов, Джанлука Марчано, Николоз Рачвели, Сергей Смбатян, Джан Гуоюн, Эн Шао, Ян Ян, “Кусс-Квартет”…
Особые творческие отношения связывают Максима Новикова с музыкантами Трио им. А. Хачатуряна.
Георгс Пелецис является студентом Арама Хачатуряна. «Я до сих пор помню уроки Арама Хачатуряна, его советы… Армения и армянская культура очень важны в моей жизни. Мой учитель, великий композитор Арам Хачатурян сыграл огромную роль в моей жизни», – отмечает автор каприсов.
———————————–
Билеты продаются!
Количество мест ограничено!
Для информации и билетов: /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Билеты онлайн по ссылке: https://wylling.com//event-preview/մենամարտ-կարեն-շահգալդյան-_-մաքսիմ-նովիկով
Концерт организован в строгом соответствии с правилами Комендатуры.

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 20-11-2021 - 19:00 - 21:00
  • Վայրը՝House-Museum of Aram Khachaturian
  • Տևողությունը՝2 hr
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից