Երաժշտությունը առաջարկում ենք մենք, գույները՝ դուք:
Նոտան՝ մեզնից, վրձինը՝ ձեզնից:
Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին հրավիրում ենք մասնակցելու «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագրի առցանց տարբերակին: Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման:
LIVE միացման ընթացքում ունկնդրենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ստեղծագործենք, ստեղծենք մեր գլուխգործոցները:
Մասնակցության պայմանները.
Մնալ տանը,
Միանալ մեր ֆբ էջի watch party-ին,
Նկարել Արամ Խաչատրյանի առաջարկվող ստեղծագործության ներքո,
Նկարների թեմա՝ «Դիմակահանդես»,
Տեղադրել ստացված ստեղծագործության լուսանկարը մարտի 22-ի watch party-ի հրապարակման տակ, որպեսզի այն ստանա հնարավորինս շատ հավանում,
Ուղարկել նկարը նաև մեր ֆեյսբուքյան էջին՝ հաղորդագրության տեսքով, նշելով հեղինակի անուն/ազգանունը, տարիքը, մասնագիտությունը/ուսումնական հաստատությունը:
Ընտրված լավագույն աշխատանքներով տուն-թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցահանդես: Մասնակիցները կարժանան խրախուսանքի՝ անվճար այցելություն տուն-թանգարան, իսկ ամենաշատ հավանում ստացած նկարի հեղինակը կարժանանան հատուկ մրցանակի տուն-թանգարանի կողմից:
Բարի ընթացք բոլորիս…
#մնատանը #տնիցթանգարան