Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Նոր սերունդ». Իռեն Փիլիկյան

Thursday, 14-04-2022

Eng
Ապրիլի 14-ին, ժամը 19:00 – ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Նոր սերունդ» համերգաշարի հերթական համերգը: Ելույթ կունենա երիտասարդ, տաղանդավոր դաշնակահարուհի Իռեն Փիլիկյանը: Իռենը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի ուսանողուհի է, սովորում է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Մնդոյանցի դասարանում: Միաժամանակ, Իռենը սովորում էր նաև Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր արտիստ, Մ.Գնեսինների ակադեմիայի պրոֆեսոր Մարիա Ղամբարյանի դասարանում:
Իռենը բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է, այդ թվում Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Հունաստանում: Հանդիսանում է այնպիսի հիմնադրամների կրթաթոշակառու, ինչպիսիք են Հայաստանի «Նոր անունները», «Սիրիուս կենտրոնը», «Արտիս Ֆուտուրա» միջազգային հիմնադրամը, «Իրինա Սամոդաևա» հիմնադրամը, Լիխտենշտեյնի դաշնամուրի ակադեմիան:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ընդմիջմանը ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը
Երեկոյի ընթացքում կհնչեն`
Վ.Ա. Մոցարտ – Սոնատ B-dur
Ա. Սկրյաբին – Սոնատ Nº 9 «Սև մեսսա»
Ֆ. Շոպեն – Նոկտյուրն op. 37, Nº 2
Էտյուդներ Nº 12; 22
Բալլադ Nº 2 F-dur
Բալլադ Nº 4 f-moll
Ֆ. Լիստ – Հունգարական ռապսոդիա Nº 6 Des-dur
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45239/n-a.html
On April 14 at 19.00 you are invited to enjoy a concert from the series “New Generation” in Aram Khachaturian Museum. This time a young, talented pianist IREN PILIKIAN will appear on the stage. Iren is studying in the Central Music School of the Moscow State Conservatory named after Tchaikovsky in the class of Moscow Conservatory Professor, Honored Artist of the RSFSR Alexander Mndoyants.
At the same time, recently, Iren has been studying in the class of Honored Artist of Russia and Armenia and Professor of the Gnessin Academy, Maria Gambaryan.
Iren is a prize-winner of many competitions in Armenia, Russia, USA, Mexico & Greece, scholarship holder of such foundations as “New Names of Armenia”, “Sirius Centre”, “Artis Futura” Foundation, “Irina Samodaeva” Foundation, Liechtenstein Piano Academy.
During the evening You can enjoy a unique program:
Mozart – Sonata B-dur
Scriabin – Sonata No. 9 “Black mass”
Chopin – Nocturne op. 37 No. 2 G-dur
Etude No. 12, No. 22
Ballade No. 2 F-dur
Ballade No. 4 f-moll
Liszt – Hungarian Rhapsody No.6
Tickets are available.
Seats are limited.
For reservations and more detailed information:
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Online tickets:
https://www.tomsarkgh.am/hy/event/45239/n-a.html

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 14-04-2022 - 19:00 - 20:30
  • Վայրը՝House-Museum of Aram Khachaturian
  • Տևողությունը՝1 hr 30 min
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից