Eng
Ապրիլի 14-ին, ժամը 19:00 – ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Նոր սերունդ» համերգաշարի հերթական համերգը: Ելույթ կունենան երիտասարդ և տաղանդավոր ջութակահարուհի Մարիա Մաճկալյանը և դաշնակահարուհի Էլեն Սահակյանը: Մարիան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է հանրաճանաչ ջութակահար Կարեն Շահգալդյանի դասարանում, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է:
2020 թվականից հանդիսանում է նաև Արամ Խաչատրյանի անվան կրթաթոշակառու:
Էլենը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է:
Երեկոյի ընթացքում կհնչեն`
Անրի Վյոտան – Կոնցերտ No. 5, op. 37
Էռնեստ Շոսսոն – Պոեմ, op. 25
Սեզար Ֆրանկ – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, A dur
Մուտքն ազատ է: