Եվ նշված ժամին, հենց այս երեկո
(Թե՞ դա պարզապես սին պատրանք է մի),
Մարդկային կերպար` մեղեդու ներքո
Շարժվում է, ելնում նկարի միջից…
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացնում է «Շարժման սիմֆոնիա» ֆոտո ցուցահանդեսը:
Լուսանկարիչ Գառնիկ Մելիք-Կարապետյանի ինքնատիպ ոճը շունչ է հաղորդել լուսանկարներին: Հետաքրքրե՞ց….
Ուրեմն հանդիպում ենք մայիսի 18-ին, ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում…
Մուտքը ժպիտներով…
Գառնիկ Մելիք-Կարապետյան. ծնվել է Երևանում։ Սովորել է Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում, Ալեքսանդր Հեքիմյանի թիվ 13 երաժշտական դպրոցում, ավարտելով շվիի և դաշնամուրի բաժինները, հիմա նվագում է կիթառ։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի օպերատորության բաժնում։ Նախասիրություններն են ՝ ֆիլմեր, համերգներ, երաժշտություն։ Ինչպես նա է նշում, այն ամենը ինչ կապված է մշակույթի հետ դասվում են իր նախասիրությունների շարքում։
Լուսանկարչի խոսքերով. «…Ես ավելի շատ ինձ լուսանկարիչ եմ համարում, քանի որ 1999 թվականից սկսել եմ նկարել, երբ դեռ 14 տարեկան էի։ Իսկ ֆոտոխցիկին տիրապետում եմ 6 տարեկանից։ Օպերատորությունը սովորել եմ ինստիտուտի տարիներին…»