Հուլիսի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացնելու է նախադեպը չունեցող մշակութային ծրագիր: Ծրագիրը կանցկացվի հեծանվային արշավի տարբերակով, որի ամբողջ ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Ծրագրի հիմնական նպատակներից են.
1. ակտիվացնել համայնքային թանգարանի գործունեությունը, ընդլայնել համայնքային բնակչության ներգրավվածությունը թանգարանային կրթական ծրագրերին,
2. մասնակիցներին նորովի, մատչելի և հետաքրքրաշարժ կերպով ներկայացնել նշանավոր անձանց գործունեությունը, պատմական փաստերն ու իրողությունները՝ անչափ կարևորելով ՀՀ պատմամշակութային ժառանգությունը,
3. համատեղել առողջ ապրելակերպը, ժամանցը և կրթությունը:
#MuseumUnity_CreativeCommunity
#dvvarmenia
#museumeducationcenter
#ՀեծանվորդներիՖեդերացիա_CyclingFederation
DVV International in Armenia ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ CYCLING FEDERATION Ստեփան Շահումյանի Տուն-Թանգարան / Stepan Shahumyan House-Museum
_____________________________________________________
Ծրագրի երթուղին.
Երևանից մեկնում Ստեփանավան:
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում լուսանկարների ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսը ներկայացնում է Ա.Խաչատրյանի հայաստանյան շրջագայությունները, Լոռվա տարածաշրջանի պատմական վայրերը: Ցուցահանդեսի բացումը ուղեկցվում է երգ ու պարով:
Մասնակիցները ծանոթանում են Ստ.Շահումյանի հուշատանը, քաղաքի և տարածաշրջանի պատմությանը:
Հեծանվային արշավ դեպի «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց: Ճանապարհին նախատեսվում են կանգառներ՝ ճանաչողական այց Սոս Սարգսյանի հուշատուն/հուշարձան:
Արգելոցում կներկայացվի Լոռի բերդի պատմությունը, կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կենդանի կատարումներ, երգ ու պար, ինչպես նաև` թանի, գաթայի համտեսում:
Վերադարձ Երևան:
______________________________________________________
Թանգարանային կրթության կենտրոնի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի 3 մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) և Երևանի թվով 13 թանգարաններում հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվելու են մեծահասակների ներգրավմամբ կրթական ծրագրեր: Առաջին անգամ Հայաստանի տարբեր թանգարաններ փորձելու են միավորել իրենց կարողությունների ողջ շրջանակը և իրականացնելու են բազմազան կրթական ծրագրեր, որոնք ունենալու են շահառուների և սպառողների լայն շրջանակ և բավական ընդգրկուն աշխարհագրություն: Կրթական ծրագրեր են իրականացվելու Գորիսի, Գյումրիի, Երևանի, Ստեփանավանի, Դեբետի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ՔՕԱՖ Սմարթ կենտրոնում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Ստեփանավանի մշակույթի կենտրոնում, Լոռի-Բերդ պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում և այլուր: Ծրագրերը ընդգրկում են վարպետաց դասերից մինչև ավանդական արհեստների ուսուցում, շրջիկ ցուցահանդեսից մինչև հեծանվային երթեր, լինոգրավյուրայի դասընթացներ, ազգային տոների բեմականացումներ:
Հետևեք մեզ նշված հղումներով`
#MuseumUnity_CreativeCommunity
#dvvarmenia
#museumeducationcenter
For English & Russian
__________________
On July 21, Aram Khachaturian Museum together with Stepan Shahumyan House-Museum in Stepanavan will carry out an unprecedented cultural program. The program will be led with a bicycle tour and during the whole tour the participants will be able to enjoy Aram Khachaturian’s timeless music.
21 июля Дом-музей Арама Хачатуряна совместно с Домом-музеем Степана Шаумяна в Степанаване проведет совершенно новую и интересную образовательно-культурную программу. Программа проводиться в виде велосипедного тура, во время которого будет звучать волшебная музыка Арама Хачатуряна.