Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Վարի՛ր, լսի՛ր, ճանաչի՛ր»

Saturday, 28-09-2019

Սեպտեմբերի 28-ին «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացնելու է շատերի կողմից արդեն իսկ սիրված «Վարի՛ր, լսի՛ր, ճանաչի՛ր» մշակութային ծրագրի 2-րդ փուլը Երևան քաղաքում: Ծրագիրը կանցկացվի հեծանվային արշավի տարբերակով, որի ամբողջ ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
Ծրագրի երթուղին.
Արամ Խաչատրյանի համերգասրահ/հուշարձան (ժամը՝ 17:30) – Պտույտ Երևանի կենտրոնական փողոցներով- Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Արամ Խաչատրյանի հայաստանյան շրջագայությունների և Լոռիի տարածաշրջանի բնապատկերների լուսանկարների ցուցահանդես, շրջայց թանգարանում, իրականացված 2 փուլերի ամփոփում, տեսաձայնային նյութերի դիտում, շնորհակալագրերի հանձնման արարողություն, համերգ):
Ծրագրի հիմնական նպատակներից են.
1. ակտիվացնել համայնքային թանգարանի գործունեությունը, ընդլայնել համայնքային բնակչության ներգրավվածությունը թանգարանային կրթական ծրագրերին,
2. մասնակիցներին նորովի, մատչելի և հետաքրքրաշարժ կերպով ներկայացնել նշանավոր անձանց գործունեությունը, պատմական փաստերն ու իրողությունները՝ անչափ կարևորելով ՀՀ պատմամշակութային ժառանգությունը,
3. համատեղել առողջ ապրելակերպը, ժամանցը և կրթությունը:
#MuseumsUnity_CreativeCommunity
#dvvarmenia
#museumeducationcenter
#ՀեծանվորդներիՖեդերացիա_CyclingFederation
DVV International in Armenia Museum Education Center ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ CYCLING FEDERATION Ստեփան Շահումյանի Տուն-Թանգարան / Stepan Shahumyan House-Museum
_____________________________________________________
Թանգարանային կրթության կենտրոնի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի 3 մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) և Երևանի թվով 13 թանգարաններում հուլիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվելու են մեծահասակների ներգրավմամբ կրթական ծրագրեր: Առաջին անգամ Հայաստանի տարբեր թանգարաններ փորձելու են միավորել իրենց կարողությունների ողջ շրջանակը և իրականացնելու են բազմազան կրթական ծրագրեր, որոնք ունենալու են շահառուների և սպառողների լայն շրջանակ և բավական ընդգրկուն աշխարհագրություն: Կրթական ծրագրեր են իրականացվելու Գորիսի, Գյումրիի, Երևանի, Ստեփանավանի, Դեբետի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ՔՕԱՖ Սմարթ կենտրոնում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Ստեփանավանի մշակույթի կենտրոնում, Լոռի-Բերդ պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում և այլուր: Ծրագրերը ընդգրկում են վարպետաց դասերից մինչև ավանդական արհեստների ուսուցում, շրջիկ ցուցահանդեսից մինչև հեծանվային երթեր, լինոգրավյուրայի դասընթացներ, ազգային տոների բեմականացումներ:
Հետևեք մեզ նշված հղումներով`
#MuseumUnity_CreativeCommunity
#dvvarmenia
#museumeducationcenter
For English & Russian
__________________
On September 28, within “The European Heritage Days” in Yerevan, Aram Khachaturian Museum together with Stepan Shahumyan House-Museum in Stepanavan will carry out the second part of the cultural program “Ride, Listen, Learn”, this time in Yerevan. The program will be led with a bicycle tour and during the whole tour the participants will be able to enjoy Aram Khachaturian’s timeless music.
Tour route:
Aram Khachaturian Concert Hall/Monument – City tour (the central streets of Yerevan) – Aram Khachaturian Museum (photo-exhibition, museum tour, the round-up of the previous 2 parts of the project, the project presentation, handing over the certificates, the concert).
28-ого сентября Дом-музей Арама Хачатуряна совместно с Домом-музеем Степана Шаумяна в Степанаване проведет второй этап образовательно-культурной программы «Веди, слушай, узнавай”. Программа проводиться в виде велосипедного тура, во время которого будет звучать волшебная музыка Арама Хачатуряна.
Маршрут:
Концертный зал им. Арама Хачатуряна – Велосипедный тур по центральным улицам г.Еревана – Дом-музей Арама Хачатуряна

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 28-09-2019 - 17:30 - 20:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝2 hr 30 min
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից