Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Վոկալ երաժշտության երեկո. Տաթև Բարոյան (ԱՄՆ)

Wednesday, 05-10-2022

For English scroll down!
Հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Տաթև Բարոյանը:
Մասնագիտական գործունեության առաջին քայլերը Տաթևը արել է Սարասոտա օպերայի բեմահարթակում՝ հանդես գալով Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում: Այնուհետեւ 3 տարի անընդմեջ հրավիրվել Նյու Յորքի «Nuovo» օպերային թատրոն՝ հանդես գալով մի շարք հեղինակավոր օպերային ներկայացումներում, այդ թվում՝ Բելլինիի «Օտարերկրուհին», Դոնիցետտիի «Մեհմեդ II», Ջ. Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ», «Ստաբատ մատեր», Վերդիի «Տրավիատա» և այն:
Նվագակցում է Կարինե Էլչյանը /դաշնամուր/
Համերգին մասնակցում է Ռազմիկ Հովհաննեսյանը (ջութակ):
Համերգային ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45351
————————————-
On October 5, at 19:00 we are inviting you to enjoy the Vocal music recital.
During the evening young and talented musician, the winner of the international competition and a soloist of the New York City Opera – Tatev Baroyan will perform for you.
She took the first steps of her professional career on the stage of the Sarasota Opera. Then, she was invited, for 3 consecutive years, to “Teatro Nuovo” Opera Theater in New York, where she acted in a number of prestigious opera performances such as Alaide in Bellini “La Straniera” opera, Rossini’s “Stabat Mater”, and Donizetti’s “Maometto secondo” opera and etc. .
Concertmaster: Karine Elchyan (Movsisyan)
With participation of: Razmik Hovhannesyan (violin)
The concert will feature arias from world-known operas.
Tickets are available.
For more information, please call /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18
Online sale: https://www.tomsarkgh.am/hy/event/45351

Classics

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 05-10-2022 - 19:00 - 20:30
  • Վայրը՝House-Museum of Aram Khachaturian
  • Տևողությունը՝1 hr 30 min
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից