Մարտի 9-ին ժսմը 13:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվելու է ցուցահանդես՝ նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհու 90-ամյակին: Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու են Անահիտ Ցիցիկյանի իրերից՝ գործիքը, սկավառակներ, գրքեր, որոնք թանգարանին է տրամադրել նրա դուստրը՝ Նունե Շամախյանը: