Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Ցուցահանդես-դասախոսություն. «Սպարտակ 65»

Saturday, 16-11-2019

Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 12:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա ցուցահանդես-դասախոսություն՝ նվիրված Արամ Խաչատրյանի փառահեղ ստեղծագործություններից մեկի հոբելյանին:
#Մուտքն_ազատ_է
Արդեն 65 տարեկան է աշխարհի բեմերը նվաճած «Սպարտակ» բալետը: Այն Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության փայլուն էջերից մեկն է:
«Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի Զգացումով», – 1950թ.-ի հուլիսի 9-ին այդպես է գրել Խաչատրյանը «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին:
«Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակ»-ը 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954թ.-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը»,- Արամ Խաչատրյան
Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը:
«Սպարտակի» պրեմիերան կայացել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադ) օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում (այն ժամանակ՝ Կիրովի) 1956 թվականի դեկտեմբերի 27-ին՝ խորհրդային տարիների ամենաինքնատիպ բալետմաստերներից Լեոնիդ Յակոբսոնի բեմադրությամբ:
1958թ.-ի մարտի 12-ին նշանավոր բալետմեյստեր Իգոր Մոիսեևի նախաձեռնությամբ «Սպարտակ»-ը բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնում (դիրիժոր՝ Յու.Ֆայեր):
1968թ.-ին Մեծ թատրոնում կայացավ «Սպարտակ»-ի երրորդ բեմադրությունը, որն իրականացրեց Յու.Գրիգորովիչը:
Վերջին բեմադրությունը՝ 2009թ. մայիսի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի
Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան
Պրոդյուսերական ընկերություն՝ Արտ Թիմ
Գործադիր պրոդյուսեր՝ Ռուբեն Թորոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
«Սպարտակ» – ը նոր խոսք էր երաժշտարվեստում, ազատության նոր կոչ, որը ստիպեց նորովի մոտենալ Խաչատրյանի արվեստին ու նորովի լսել նրա ստեղծագործությունները:

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 16-11-2019 - 12:00 - 14:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝2 hr
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից