Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Ցուցահանդեսի խորագիրն է` «Արամ Խաչատրյան. Գայանե 75»
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Արամ Խաչատրյան. Գայանե 75» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Արամ Խաչատրյանի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև «Գայանե» բալետի ստեղծման 75 ամյակին:
Միջոցառման ընթացքում տուն-թանգարանի աշխատակիցները կներկայացնեն կոմպոզիտորի տուն-թանգարանը և նրա գործունեությունը:
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, սիրով սպասում է բոլորին։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք. Շուշի, Մուրացան 6
Հեռ. (+374) 47-731466, 47-731865
Վեբկայք՝ www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~