Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

«Քանդակագործ Իգոր Վասիլև:Մեծ սիրտը»

Monday, 30-11-2015

Հրավիրում ենք «Քանդակագործ Իգոր Վասիլև:Մեծ սիրտը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Գրքի հեղինակներն են Իլյա Դիմենշտեյնը և Իլոնա Յախիմովիչը:
Երեկոյի ընթացքում նախատեսվում է հանդիպում գրքի հեղինակներից մեկի՝ Իլոնա Յախիմովիչի հետ, ինչպես նաև կցուցադրվի ռեժիսոր Գերց Ֆրանկի «Զարթոնք» վավերագրական ֆիլմը:
«Քանդակագործ Իգոր Վասիլև:Մեծ սիրտը» գիրքը նվիրված է 20-րդ դարի 2-րդ կեսի լատվիական քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկին, որը 2015 թվականին կդառնար 75 տարեկան: Գրքում ոչ միայն ներկայացված է քանդակագործի կյանքը, այլև՝ ընտանեկան արխիվի եզակի լուսանկարներ, ինչպես նաև՝ այն ստեղծագործությունների լուսանկարները, որոնք պահպանվում են նրա՝ Ռիգայում գտնվող արվեստանոցում : Իգոր Վասիլևի քանդակները հայտնի են ամբողջ աշխարհում, նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում, Ռիգայի բշկության պատմության թանգարանում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում: Վասիլևի քանդակները զարդարում են Ռիգայի բազմաթիվ հասարակական վայրերը:
Իգոր Վասիլևի մասին առավել մանրամասն կարելի իմանալ www. ivasiljev.lv կայքից:
Приглашаем на презентацию книги «Скульптор Игорь Васильев. Сердце большого калибра».
Авторы монографии Илья Дименштейн и Илона Яхимович посвятили книгу Игорю Васильеву – уникальному мастеру, талантливому педагогу, профессору Латвийской Академии художеств, одному из самых ярких латвийских скульпторов 2-й половины ХХ века, которому в 2015 году исполнилось бы 75 лет. В книге не только рассказывается о жизни скульптора, но и представлены уникальные фотоматериалы из семейного архива, а также фотографии произведений, которые находятся в доме-мастерской художника в Риге на морском побережье, в местечке Вецаки. Скульптуры Игоря Васильева известны во всем мире – его работы находятся в коллекциях Третьяковской галереи, Латвийского Национального художественного музея, Музея истории медицины в Риге, а также в частных собраниях. Скульптуры Васильева украшают Домский собор, собор Св. Петра, Аглонскую базилику и многие публичные места в Риге. На презентации можно будет ознакомиться с каталогами выставок Игоря Васильева и посмотреть документальный фильм Герца Франка «Пробуждение».
Подробнее об Игоре Васильеве можно узнать на сайте www.ivasiljev.lv

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 30-11-2015 - 19:00 - 19:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից