2015թ․ հոկտեմբերի 24-28-ը անցկացվող թանգարանային միջազգային գիտաժողովի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Օրենբուրգյան բրդյա շալեր․ մայրերին՝ սիրով» ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Երևանում կազմակերպելու առաջարկ է ներկայացրել ՌԴ Օրենբուրգ քաղաքի Կերպարվեստի թանգարանը, որը նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել է աշխարհի տարբեր քաղաքներում։ Ցուցահանդեսը նպատակ ունի զարգացնել և ընդլայնել միջթանգարանային կապերը ԱՊՀ երկրների մակարդակով։