Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպում է հատուկ համերգ՝ «Անվանի լեհ կոմպոզիտորների երաժշտություն` ջութակի և դաշնամուրի համար» խորագրով։
Հայտնի հայ երաժիշտներ՝ Խաչատրյան Տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը կներկայացնեն լեհական դասական երաժշտության բազմերանգ աշխարհը։
Կոմպոզիտորների կյանքի և գործունեության հայտնի և անհայտ էջերն ու հետաքրքիր փաստերը կբացահայտի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը:
Բաց մի թողեք հնարավորությունը բացահայտելու ջութակի և դաշնամուրի համար գրված լեհական դասական երաժշտության ժանրային բազմազանությունը հայ տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։
Այդ օրը Տուն-թանգարանի համերգասրահում կբացվի նաև Արամ Խաչատրյանի և լեհական մշակութային կապերը ներկայացնող ցուցադրություն:
Ծրագրում
Լ. Գոդովսկի – “Larghetto Lamentoso” ջութակի և դաշնամուրի համար, “Impressions” շարքից,
Կ. Շիմանովսկի – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար,
Ի. Յան Պադերևսկի – «Մենուետ» ջութակի և դաշնամուրի համար, փոխ.՝ Ֆ. Կրեյսլերի,
Մ. Մոշկովսկի – «Մեղեդի», «Կապրիս», «Սերենադ» ջութակի և դաշնամուրի համար,
Ֆ. Շոպեն – Վալս դաշնամուրի համար, լյա բեմոլ մաժոր, op. 42,
Հ. Վենյավսկի – Ֆանտազիա` Գունոյի «Ֆաուստ» օպերայի թեմաներով:
Մուտքն անվճար է` նախնական գրանցումով և հրավիրատոմսերով. https://tinyurl.com/yh8v49xu
***
On 29 June, at 19:00 in Aram Khachaturian Museum, as a part of the events marking the 30th anniversary of the establishment of the diplomatic relations between Poland and Armenia, the Embassy of the Republic of Poland in the Republic of Armenia organizes a special concert entitled “Music for violin and piano by the great Polish composers”.
The most prominent Armenian musicians of Khachaturian Trio, pianist Armine Grigoryan and violinist Karen Shahgaldyan will present a unique world of Polish classical music. Some interesting facts about the activity of composers, as well as known & unknown pages from their life will be presented by musicologist Olya Nuridjanyan.
Don’t miss the opportunity to discover the genre variety of Polish Music for violin and piano performed by talented Armenian musicians.
Also you will be able to visit the special exhibition presenting Aram Khachaturian & Polish cultural relationships, which will be opened on that day in the Concert Hall of the Museum.
Program
L. Godowski – “Larghetto Lamentoso” from “Impressions” for violin and piano,
K. Szymanowski – Sonata for violin and piano,
I. Jan Paderewski – “Menuet”, transcr. for violin and piano by F. Kreisler
M. Moszkowski – “Melodie”, “Caprice”, “Serenata” for violin and piano
F. Chopin – Valse, A flat major for piano, op. 42
H. Wieniawski – Fantasia on Themes from Gounod’s ‘Faust’
Register here to take part in this unique event. https://tinyurl.com/yh8v49xu
Classics
Concerto music
Classical music