Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Beethoven 250: Concert serie _ First concert

Thursday, 26-12-2019

«Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը». համերգաշար՝ նվիրված գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:
Մեծանուն դասականի հոբելյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տոնելու են համերգաշարով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կկատարվեն Մաեստրոյի սոնատներից, ինչպես նաև՝ իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:
Համերգաշարը կմեկնարկի տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և կշարունակվի հոբելյանական 2020թ. ընթացքում:
Համերգաշարի առաջին համերգին Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի /դաշնամուր/ և Կարեն Շահգալդյանի /ջութակ/ կատարմամբ կհնչի Բեթհովենի 1798թ. գրված սոնատներից մեկը՝ «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար op. 12, N. 1»:
Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝
Ռիմա Միրզոյան /ջութակ/,
Արմեն Թորոսյան /ալտ/,
Սիփան Թորոյան /թավջութակ/
Հատուկ հյուրեր՝
Հակոբ Ջաղացպանյան /կիթառ/
ԵՊԿ ուսանողուհի՝ Մարիա Մաճկալյան /ջութակ/
Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից:
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
“Ten sonatas for piano & violin and musical world around it” – concert series dedicated to the 250th anniversary of German genius composer Ludwig van Beethoven.
Aram Khachaturian Museum will celebrate the jubilee of the famous classic with a concert serie during each of which Maestro’s sonatas will be performed as well as musical masterpieces of his time.
The concert serie will start at the end of this year on December 26, at 19:00 at Aram Khachaturian Museum & will continue during the jubilee year 2020.
During the first evening of the concert serie one of the Beethoven’s sonatas written in 1798: “Sonata for piano and violin, op.12, N.1” will be performed by the musicians of Khachaturian Trio: Armine Grigoryan /piano/ & Karen Shahgaldyan /violin/.
With the participation of musicians of Armenian State Symphony Orchestra:
Rima Mirzoyan /violin/,
Armen Torosyan /viola/,
Sipan Toroyan /cello/
Special guests:
Hakop Jaghatspanyan /guitar/
Maria Matshkalyan /violin/
During the evening the compositions of J.S. Bach, Giovanni Battista Viotti, Luigi Boccherini, Joseph Haydn will also be performed.
Tickets are available.
The seats are limited.
For more information, please call /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18.

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 26-12-2019 - 19:00 - 21:00
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝2 hr
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից