Հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 12:00-ին LIVE Մուլտերգեր միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Երեխաները դիտելու են մուլտֆիլմեր, որոնց ձայնային հնչյունավորումը կատարվելու է անմիջապես երաժիշտների կողմից, այսինքն երաժիշտները ձայնային էֆեկտները ամբողջությամբ կրկնօրինակելու են իրենց երաժշտական գործիքներով։
Միջոցառման այս ֆորմատը իրենից ենթադրում է նաև երեխաների անմիջական մասնակցությունը, երեխաներին տրվելու են փոքրիկ երաժշտական գործիքներ, որոնց միջոցով երեխաները նույնպես ներգրավվելու են մուլտերի ձայնային հնչյունավորմանը։
Եվ փոքրիկ բոնուս. այս միջոցառման ընթացքում երեխաները սովորելու են հայկական 2 մուլտերգեր ՝ «Պինգվինաշեն» և «Պույ-Պույ մկնիկ» մուլտֆիլմերից։
Հանդիպման վայրը ՝
Արամ Խաչատրյան Տուն-Թանգարան /Զարոբյան 3/
⏰՝ 12:00
Մուտքավճար՝ 3000 դրամ
Ծնողի հետ միասին՝ 5000 դրամ
Տարիք՝ 3+
⠀
☺️ Սիրով կսպասենք:
⠀
☎️ Գրանցվելու համար զանգահարել նախապես՝ +374 77 696 401 կամ
այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան /երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 11:00-16:30/
Tonica Project-ի հետ ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով՝
https://bit.ly/3lt2JTz