Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Մաեստրոյի նոր ալբոմի շնորհանդես

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան նախօրեին, նրա տուն թանգարանում, երեկոյան ժամը 19-ին կայացավ կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների նոր ալբոմի շնորհանդեսը` Խաչատրյան տրիոյի կատարմամբ: Ալբոմը լույս է տեսել «UCOM» ընկերության աջակցությամբ «Ճանաչիր 1915» նախագծի շրջանակներում, իսկ ձայնագրությունների հնչյունային ռեժիսորն է ալտահար Մաքսիմ Նովիկովը: Այս ալբոմը պարունակում է 2 ձայնասկավառակ` ներառելով Խաչատրյանի բացառիկ ստեղծագործություններ. գործեր, որոնց ունկնդիրն այդքան էլ ծանոթ չէ և որոնք կօգնեն մեծ հանճարին բացահայտել մեկ այլ տեսանկյունից:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից