Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00 տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Դաշնամուրային երաժտության սիրահարներին սպասվում է հաճելի անակնկալ: Այս համերգի ընթացքում կկատարվեն միայն Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները և փոխադրումներ նրա բալետներից: Ելույթ կունենա Եվրոպայով շրջագայելուց հետո Երևան ժամանած տաղանդավոր դաշնակահարուհի Կարինե Պողոսյանը, որն ապրում է Նյու Յորքում: Դաշնակահարուհին այնտեղ ձայնագրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների խտասալիկը և այժմ սիրելի կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեցնի նրա տուն-թանգարանում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից