Հոկտեմբերի 24-28-ը Երևանում տեղի ունեցավ ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի տարեկան գիտաժողովը, որի գործընկեր-թանգարաներից էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Գիտաժողովի բացման արարողությունը և երկու աշխատանքային օր անցկացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Գիտաժողովի օրերին տուն-թանգարանի ցուցասրահում ներկայացվեց «Օրենբուրգյան բրդյա շալեր. մայրերին՝ սիրով» ժամանակավոր ցուցահանդեսը: Առանձին համերգային ծրագրով հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան տրիոն: